Էկոավան Երևանի արվարձաններում․ Ձեր տունն ընդամենը 28․000 դոլարով

«West House» հայ-ամերիկյան կառուցապատման նախաձեռնությունը հայտարարում է «Ձորաղբյուր էկոավան» նախագծի մեկնարկը։

Էկոավանը մի քանի առանձնատներից բաղկացած բնակելի համալիր է, որն ունի ընդհանուր անվտանգության համակարգ, հանգստի գոտիներ, համատեղ տնտեսվարման ենթակառույցներ։

ՍՏԱՑԵՔ Ե՛Վ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ, Ե՛Վ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կառուցվելու են նկարում պատկերված տները, որոնք բաղկացած են 4 հատվածից։ Այս տներն ունեն և՛ առանձնատների, և՛ բնակարանների առավելությունները։ Ինչպես առանձնատների պարագայում՝ ունեն առանձին մուտք, սեփական հողատարածք։ Ինչպես բնակարանների պարագայում՝ հեշտ է կազմակերպել տան խնամքն ու անվտանգությունը, եթե անգամ երկար ժամանակով չեք ապրում այդ տանը կամ գտնվում եք արտերկրում։


ՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տան մակերեսը – 70 քմ + հարթ տանիք

Հարկեր –  2 հարկ

Սենյակներ – Հյուրասենյակ-խոհանոց, 3 ննջասենյակ

Կոնստրուկցիան – Երկաթ-բետոնե մոնոլիտ կարկաս (ամենաբարձր սեյսմակայությամբ)

Հիմքը – Ջերմամեկուսացված շվեդական սալ (արևմտյան տեխնոլոգիայով ամենաարդյունավետ հիմքը)

Պատերը – Եռաշերտ (թերմոսային էֆեկտով)՝ աղյուս (12,5 սմ), ջերմամեկուսիչ և ներքին պատեր (17,5 սմ), որը արևմտյան լավագույն տեխնոլոգիան է։

Տները հանձնվում են արտաքին ամբողջական հարդարմամբ (աղյուսե երեսպատում, արտաքին դուռ և պատուհաններ) և ներքին հարթ պատերով ու հատակով։


ԹԱՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Սեփական հողատարածք – 100-250 քմ

Թաղամաս – Ընդհանուր օգտագործման տարածքներով, զարգացող ենթակառույցներով գոտի

Տեղակայում – Ձորաղբյուր, Երևանից  հեռավորությունը՝ 7 կմ (10 րոպեի ճանապարհ), Երևանի կենտրոն հեռավորություն՝ 14 կմ (20 րոպեի ճանապարհ)

Ճանապարհը – Ամբողջությամբ ասֆալտապատ

Գազ – առկա է

Էլեկտրաէներգիա – առկա է 

Խմելու ջուր – առկա է (բարձրորակ ջուր)

Միջավայր – Հողատարածքը գտնվում է էկոլոգիապես մաքուր միջավայրում՝ որակյալ օդով, գեղեցիկ տեսարանով և գյուղական կենցաղից հեռու տարածքում․ տիպիկ արևմտյան արվարձանային ավան։


ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ

Առանձնատան գինը 40000 դոլար է,  մինչև ապրիլի 15-ը նախնական գրանցման դեպքում ընտրված ընտանիքների վճարվող գումարի 30 տոկոսը (12000 դոլար) դրամաշնորհի տեսքով կսուբսիդավորի «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունը։ 

ՓՈՒԼ 1․ Ստորագրում եք «West House» ընկերության հետ հողի ձեռքբերման և կառուցապատման պայմանագիր, վճարում եք 5000 դոլար՝ հողի ինքնարժեքը։

ՓՈՒԼ 2․ «West House» ընկերությունը տրամադրում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կառուցապատման մեկնարկը տալու համար, այդ թվում նաև բանկի հիպոթեքային վարկավորման համար պահանջվող փաստաթղթերը։

ՓՈՒԼ 3․ Շինարարության մեկնարկի համար անհրաժեշտ փոխանցումների իրականացումից հետո (արժեքի 1/3 մասը) սկսվում են ձեր առանձնատների կառուցման աշխատանքները։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Դուք օգտվում եք եկամտահարկի վերադարձի հնարավորությունից, որով կարող եք իրականացնել ձեր վարկի մարումները։

 ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է

էԿՈԱՎԱՆԻ ԴԻՐՔԸ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՐԵՔ ՀԱՅՏԸ
ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ 30/2
+374․95.02.14.32 (ՀՀ), +7․958․402․14․32 (ՌԴ)