Ներդրումային համագործակցություն հողատարածքների սեփականատերերի հետ

«Վեստ Հաուս» հայ-ամերիկյան տնաշինական նախաձեռնության շրջանակներում հրավիրում ենք համագործակցության հողատարածքների սեփականատերերին՝ բնակելի տների կառուցապատման համար։ Համագործակցության տարբերակները հետևյալն են․

ՏԱՐԲԵՐԱԿ 1․  ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ․

Եթե ունեք հողատարածք, որը ցանկանում եք վաճառել, ապա դիմեք մեզ։ Եթե հողատարածքը համապատասխանում է մեր պահանջներին, ստորագրում ենք առուվաճառքի պայմանագիր՝ տարաժամկետ վճարման պայմանով (առավելագույն ժամկետը 6 ամիս)։ 

ՏԱՐԲԵՐԱԿ 2․  ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԳՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ․

Հողատարածքների սեփականատերերն հնարավորություն ունեն, մեզ հետ համագործակցելով, ստանալ այդ հողատարածքից ավելի մեծ եկամուտ, քան վաճառքի դեպքում՝ կառուցապատման նախագծի մասնաբաժնի հաշվարկով։

Մանրամասնենք համագործակցության պայմանները կոնկրետ օրինակով։

Դուք ունեք 1000 քմ հողատարածք, որի շուկայական արժեքն է 20 հզր ԱՄՆ դոլար։ Այդ հողատարածքի վրա հնարավոր է կառուցել 3 առանձնատուն, որոնց նախագծման ու շինարարության ընդհանուր արժեքը կկազմի 80 հզր ԱՄՆ դոլար։ Ներդրումային նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 100 ԱՄՆ դոլար։ Հողատարածքի սեփականատիրոջ մասնաբաժինը ներդրումային ծրագրից կազմում է 20 տոկոս։ Կառուցապատման աշխատանքները տևում են առավելագույնը 4 ամիս։ Կառուցվող առանձնատների վաճառքի միջին գինը կկազմի 50 հզր ԱՄՆ դոլար, ընդհանուր գինը՝ 150 հզր ԱՄՆ դոլար։  Այդ գումարից հողի սեփականատերը ստանում է իր մասնաբաժինը (20 տոկոս)՝ 30 հզր ԱՄՆ դոլար, այսինքն հողատարածքի սեփականատերը ստանում է 50 տոկոսով ավելի մեծ չափի եկամուտ։

ՏԱՐԲԵՐԱԿ 3․ ԷԿՈԱՎԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ․

Եթե ունեք հողատարածք, որի հիմքով կարելի է ստեղծել էկոավան՝ տարբեր գյուղատնտեսական ապրանքների արտադրության և բնակելի հատվածի կառուցման հնարավորությամբ, դիմում եք մեզ, այդ հողատարածքի ռեսուրսների ուսումնասիրությամբ մենք կազմում ենք էկոավանի կառուցման ծրագիրը: Ներդրումային ծրագիրը կարող է լինել բազմաբովանդակ, ըստ այդ հողատարածքի սեփականատերերին ընձեռվող հնարավորությունները (եկամուտ, շահույթ) ևս կախված են այդ նախագծի ծավալներից։ 

«Վեստ Հաուս» նախաձեռնության ծրագրին մասնակցելու համար լրացրեք հայտը, մենք կկապնվենք ձեզ հետ։

ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ 30/2
+374․77․704․774, +374․55․704․774 (ՀՀ), +7․958․402․14․32 (ՌԴ)