Ամերիկյան էկոավաններ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷԿՈԱՎԱՆ

«Համահայկական կոնգրես» կոնսորցիումի «Էկոավանների կառուցապատման ծրագրի» շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում և սփյուռքում կառուցվելու են կայուն զարգացման թաղամասեր։
Էկոավանների ռազմավարական նպատակներն են՝

  1. Սոցիալական բարեկեցություն,
  2. Մաքուր, անվտանգ, սմարթ միջավայր,
  3. Զարգացում և ինքնաբավություն։  

Էկոավաններ կառուցվելու են՝

Առաջին փուլով՝ Գյումրիում և Ձորաղբյուրում, այնուհետ նաև Հայաստանի այլ համայնքներում։ 

Երկրորդ փուլով` Ռուսաստանի հայկական գաղթօջախներում` Մոսկվայում, Կրասնոդարում, այնուհետ նաև այլ բնակավայրերում։

Երրորդ փուլով՝ արևմուտքի հայկական գաղթօջախներում՝ Լոս Անջելեսում,  Նյու Յորքում, այնուհետ նաև այլ բնակավայրերում։

Տները կառուցվում են կանադական կարկասային տեխնոլոգիայով, այդպես է կառուցված Կանադայում առանձնատների 97 %-ը, ԱՄՆ-ում՝ 95%-ը։ Առանձնատներն ունեն ամենաբարձր էներգախնայողություն, ամրություն և երկարակեցություն:

Մանրամասն՝ https://american.ecotown.am/