Առանձնատների կառուցման ոլորտում SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ) կանադական տները լավագույն տարբերակներից է։
Նմանատիպ տեխնոլոգիայով է կառուցվում աշխարհում առանձնատների բացարձակ մեծամասնությունը.
Կանադա — 97%
ԱՄՆ — 95%
Ֆինլանդիա — 63%
Գերմանիա — 55%
ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱ
17,4 սմ հաստությամբ վահանակները կազմված են՝
ՓԱՅՏԱՏԱՇԵՂԱՅԻՆ ՍԱԼԵՐ (OSB-3) — 12 մմ * 2
ՊԵՆՈՊՈԼԻՍՏԵՐՈԼ (15 խտությամբ) — 150 մմ
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ
SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն՝ էներգաարդյունավետության ամենաբարձր` A ցուցանիշով։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։
Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70 աստիճան։
ԱՄՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը (100*150մմ, 75*150մմ, 50*150մմ), որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։ Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։
ԱՐԱԳ ԿԱՌՈՒՑՈՒՄ
SIP վահանակներով տան կարկասը հնարավոր է կառուցել հաշված օրերի ընթացքում՝ առանց ծանր տեխնիկայի ներգրավման։