Առանձնատների կառուցման ոլորտում SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ) կանադական տները լավագույն տարբերակներից է։

Նմանատիպ տեխնոլոգիայով է կառուցվում աշխարհում առանձնատների բացարձակ մեծամասնությունը.
- Կանադա — 97%
- ԱՄՆ — 95%
- Ֆինլանդիա — 63%
- Գերմանիա — 55%
ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱ

17,4 սմ հաստությամբ վահանակները կազմված են՝
ՓԱՅՏԱՏԱՇԵՂԱՅԻՆ ՍԱԼԵՐ (OSB-3) — 12 մմ * 2
ՊԵՆՈՊՈԼԻՍՏԵՐՈԼ (15 խտությամբ) — 150 մմ
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ
SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն՝ էներգաարդյունավետության ամենաբարձր` A ցուցանիշով։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։

Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70 աստիճան։

ԱՄՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը (100*150մմ, 75*150մմ, 50*150մմ), որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։ Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։
ԱՐԱԳ ԿԱՌՈՒՑՈՒՄ








SIP վահանակներով տան կարկասը հնարավոր է կառուցել հաշված օրերի ընթացքում՝ առանց ծանր տեխնիկայի ներգրավման։
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՐԺԵՔԸ
Ձեր հողատարածքում կառուցապատման դեպքում արժեքները հետևյալն են․
-
ԿԱՐԿԱՍԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ - 150․000 ՀՀ ԴՐԱՄ/ՔՄ
SIP կարկաս (առանց հիմքի կառուցման աշխատանքների)
-
ՀԻՄՔԻ ՈՒ ԿԱՐԿԱՍԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ - 200․000 ՀՀ ԴՐԱՄ/ՔՄ
Երկաթբետոնե հիմք (ջրի և կոյուղու խողովակներով), SIP կարկաս
-
ԱՐՏԱՔԻՆ ԱՎԱՐՏՈՒՆ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ - 250․000 ՀՀ ԴՐԱՄ/ՔՄ
Երկաթբետոնե հիմք, SIP կարկաս, էլեկտրականության և ջրի մոնտաժ, արտաքին երեսպատում, տանիքի կառուցում, արտաքին դուռ և պատուհաններ
-
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՈՒՆ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ - 300․000 ՀՀ ԴՐԱՄ/ՔՄ
Երկաթբետոնե հիմք, SIP կարկաս, էլեկտրականության և ջրի մոնտաժ, արտաքին երեսպատում, տանիքի կառուցում, պատուհաններ, արտաքին և ներքին դռներ, ներքին վերանորոգման աշխատանքներ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐ
Պատվերների նախնական ամրագրման համար լրացրեք առցանց հայտը, մենք կկապնվենք Ձեզ հետ։